Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ասոցացման համաձայնագրերի ստորագրումը պատմական քայլ էր

Ասոցացման համաձայնագրերի ստորագրումը պատմական քայլ էր
27.06.2014 | 17:48

Երեք նախկին խորհրդային հանրապետություններ՝ ՈՒկրաինան, Վրաստանը և Մոլդովան, ստորագրեցին ԵՄ-ի հետ համաձայնագիր, որը կարող է համարվել պատմական՝ գրել է The Washington Post-ը, հավելելով, որ այդ երկրների համար նոր ճանապարհներ են բացվում «արևմտյան ուղղությամբ»:
Այսօր վաղ առավոտյան Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում ՈՒկրաինան, Վրաստանը և Մոլդովան ստորագրեցին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Կիևը, Թբիլիսին և Քիշնևը ցանկանում են գնալ Լեհաստանի և բալթյան երկրների հետքերով, որոնք եղել են Արևելյան բլոկի երկրներ և դարձել են ԵՄ անդամներ, և որոնց տնտեսությունը զգալի աճ է ցուցաբերել ԽՍՀՄ փլուզումից հետո 23 տարվա ընթացքում, ասվում է հոդվածում: Պարբերականը հիշեցնում է, որ Ռուսաստանը լուրջ ճնշումներ էր գործադրում իր հարևան երկրների վրա՝ փորձելով թույլ չտալ նրանց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ